research
  • 04 Հոկ
  • 2021

Ակնարկային լրագրության հանրապետական ուսանողական մրցույթ

    Դիմումների և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

    Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) և Հայ-Ռուսական համալսարանի Ժուռնալիստիկայի ամբիոնը հայտարարում են Ակնարկային լրագրության հանրապետական ուսանողական մրցույթ` «Ռուսական ակնարկի ավանդույթները և ժամանակակից բլոգինգը», որը նվիրված է Ֆ.Մ. Դոստոևսկու 200-ամյակին: Նրա հրապարակախոսական ժառանգությունը նույնքան աչքի ընկնող և նշանակալի է, որքան գեղարվեստական ստեղծագործությունները:
     
    Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ հեղինակներին Հայաստանում գործող ԶԼՄ-ների հնարավոր համալրման համար, ընդլայնել առկա լրագրողական ներուժը, զարգացնել հեղինակային լրագրության ոլորտում մուլտիմեդիա հնարավորությունները, ապահովել հայաստանյան մեդիաոլորտում ժանրային բազմազանություն և խորացնել հետաքրքրությունը ռուսալեզու լրագրության հանդեպ:
     
    Մրցույթի հաղթողը կստանա յուրաքանչյուր բլոգերի և լրագրողի համար ամենաարժեքավոր նվերը՝ սմարթֆոն, իսկ մյուս երկու հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ` նվեր քարտերի տեսքով (40 հազար դրամ երկրորդ տեղի համար և 30 հազար դրամ` երրորդ մրցանակային տեղի համար): «Օգտատերերի լայք» (ընթերցողների համակրանքը) անվանակարգում հաղթած մասնակիցը կստանա հատուկ մրցանակ Երևանում Ռուսական տան կողմից:
     
    Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող բուհերի՝ լրագրողություն, բանասիրություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, լեզվաբանություն և այլ մասնագիտություններ ուսանող բոլոր երիտասարդները, ովքեր սիրում են և գիտեն գրել սոցիալապես կարևոր երևույթների ու իրադարձությունների մասին, անտարբեր չեն հասարակական խնդիրների նկատմամբ և ակտիվ են սոցիալական ցանցերում: Դիմումների և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
     
    Հաղթող աշխատանքները կհրապարակվեն Երևանում Ռուսական տան և Հայ-Ռուսական համալսարանի տեղեկատվական հարթակներում:
     
    Մրցույթի հաղթողներին կընտրի մասնագիտացածված ժյուրին, որի կազմում են ոչ միայն փորձառու դասախոսներ, աևյ նաև մեծ լրագրողական փորձ ունեցող, հայտնի մեդիամասնագետներ՝ Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության (Երևանում Ռուսական տան) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը; «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը; Sputnik Արմենիա մուլտիմեդիա լրատվական գործակալության և ռադիոյի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն; լրագրող Արտեմ Երկանյանը;  մեդիափորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը; «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
     
    «Օգտատերերի լայք» (ընթերցողների համակրանքը) անվանակարգում հաղթողը կորոշվի սոցիալական ցանցում օգտատերերի հանրային քվեարկության արդյունքներով, որը կկազմակերպվի Երևանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջում՝ մասնագիտացված ժյուրիի կողմից ընտրված երեք աշխատանքների համար: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2022 թվականի մարտին, մրցանակը կհանձնվի նույն տարվա ապրիլին:
     
    Մրցույթի տեղեկատվական գործընկեր՝ «Радио Ван»:
     
    Բոլոր հարցերը և աշխատանքները ուղարկեք հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]