- 05 Մար
- 2024
ՀՌՀ-ն և ՄՊՄՀ-ն կմեկնարկեն ամուր համագործակցության սկիզբը. «Մեդիա-2024. տեսություն եւ պրակտիկա» IV միջազգային համաժողովի արդյունքները
ՀՌՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը Մոսկվայում ելույթ ունեցավ «Մեդիա-2024. տեսություն եւ պրակտիկա» միջազգային համաժողովում:
Հայ-Ռուսական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Մարինա Ալեքյանը ելույթ ունեցավ «Մեդիա-2024. տեսություն եւ պրակտիկա» IV միջազգային գիտահետազոտական համաժողովի բացման արարողությանը: Գիտաժողովը տեղի էր ունեցել մարտի 1-ին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի լրագրության, հաղորդակցության և մեդիակրթության ինստիտուտում:
Ֆորումին ներկա էին հյուրեր և բանախոսներ աշխարհի տարբեր ծայրերից: Մասնակիցները ոչ միայն ռուսաստանի տարբեր քաղաքներից էին. բանախոսների թվում կային նաև մասնագետներ Ինդոնեզիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից և այլ երկրներից:
Գլխավոր նիստի մոդերատորը լրագրության և մեդիահաղորդակցության բաժնի գործադիր տնօրեն, դոցենտ Ելենա Զուբարկինան էր: Հենց վերջինիս հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցությունը ուժեղացնելու նպատակով, հատկապես ռադիո լրագրության ոլորտում:

Ելենա Զուբարկինան ընդգծեց գործընկերոջ մասնակցության կարևորությունը, հատուկ երախտագիտություն հայտնելով համաժողովին տրամադրած ուշադրության համար, ինչպես նաև հույս հայտնեց հետագա համագործակցության խորացման վերաբերյալ:
«Այսօր հատկապես արդիական են դառնում մեդիակրթության խնդիրները: Եվ հարցը ոչ միայն լրագրության մեջ նկատվող բացասական տենդենցներն են, այլև, առաջին հերթին, մասնագիտության նկատմամբ թյուր վերաբերմունքի գերակշռությունը, և որպես հետևանք, լրատվամիջոցների գործունեության որակի անկումը: Նման ֆորումները մեծ հնարավորություն են տալիս գիտականորեն ըմբռնելու այս հարցերը, քննարկելու մարդասիրական, սոցիալ-քաղաքական և նույնիսկ տնտեսական օրակարգի վրա ազդող բազմաթիվ հուզող խնդիրների լուծման ուղիները: Այս իմաստով ՀՌՀ ժուռնալիստիկայի բաժինը և ՄՊՄՀ լրագրության և մեդիահաղորդակցության բաժինը սկիզբ են հանդիսանում համագործակցության նոր փուլին, մեր համալսարանների արդյունավետ փոխգործակցությանը, որի նպատակն է ամրապնդել երկու երկրների մեդիակրթության համակարգը»,- ասաց Մարինա Ալեքյանը:
Լրագրության, հաղորդակցության և մեդիակրթության ամբիոնի վարիչ Տատյանա Վլադիմիրովան համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթեց հետաքրքիր զեկուցումներ, գիտական և գործնական փորձի փոխանակում:
Միջոցառման շրջանակներում լրագրության ոլորտի առաջատար տեսաբաններն ու պրակտիկները հանդես եկան ժամանակակից մեդիաոլորտի խնդիրներին և մարտահրավերներին առնչվող թեմաներով: Հետազոտական թեմաները վերաբերում էին Արևմտյան լրատվամիջոցներում Ռուսաստանի դեմ տեղեկատվական ռազմագործողության հարցերին, ԶԼՄ-ների աշխատանքի և հաղորդակցման ոլորտում արհեստական բանականության և նյարդային ցանցերի թեմային, լրագրողների վերապատրաստման և շատ այլ խնդիրներին:
Համաժողովն անցկացվեց 16 սեկցիաներով. փորձագետները քննարկեցին ժամանակակից մեդիա տարածությունում առկա թեմաները, լրագրության ոլորտում նորամուծությունները, տեղեկատվական պատերազմների տարբեր ուղղությունները, մեդիայի մշակույթի, էթիկայի, ժամանակակից մեդիա միջավայրի լեզվի և խոսքի, ֆեյքերի խնդիրները, կրթական եւ լուսավորչական բովանդակությունը ռադիոյով և հեռուստատեսությամբ, ինչպես նաև պոդքասթինգում և այլն:
Կարևոր է ընդգծել, որ համաժողովի ցանկացած ելույթի աշխույժ քննարկումը վկայում էր գիտական բարձր ներուժի մասին:
Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ մասնակիցները ողջունեցին միջոցառման անցկացման բարձր մակարդակը: Գիտաժողովի արդյունքների հիման վրա կհրապարակվի հոդվածների ժողովածու:
Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ մասնակիցները ողջունեցին միջոցառման անցկացման բարձր մակարդակը: Գիտաժողովի արդյունքների հիման վրա կհրապարակվի հոդվածների ժողովածու:
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", III կուրս)
(՞Լրագրություն", III կուրս)