- 01 Նոյ
- 2023
«Ռուս գրականությունը փոփոխվող աշխարհում» գիտաժողովը Հայ-Ռուսական համալսարանում համախմբեց ոլորտի առաջատար փորձագետներին
Գիտաժողովը 2005 թ-ից անցկացվում է ՀՌՀ ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի կողմից:
ՀՌՀ-ում ավելի քան 50 գրականագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒզբեկստանից, Լատվիայից, Ղազախստանից, Չինաստանից, Կորեայից և Գերմանիայից հոկտեմբերի 26-27-ը «Ռուս գրականությունը փոփոխվող աշխարհում» ամենամյա միջազգային գիտաժողովի շրջանակներում պատմեցին ժամանակակից գրականության զարգացման ուղիների մասին:
Փորձագետները իրենց զեկույցներում խոսում էին գրականության և թարգմանության տեսությունների արդիական խնդիրների, դասական գրականության նոր ընթերցման փորձի, ռուս գրողների ստեղծագործություններում առկա խնդիրների և սիմվոլիկայի, ժամանակակից պոեզիայի և թվային դարաշրջանում նրա դերի վերաբերյալ:
Նշենք, որ ամենամյա գիտաժողովի նպատակը գիտահետազոտական հարթակի ստեղծումն է՝ ժամանակակից աշխարհում ռուս գրականության դերի, առանձնահատկությունների և զարգացման ուղղությունների քննարկման համար։
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", 3 կուրս)